Tuesday, 10 January 2017

«Օտարագիր հայեր» Վիլյամ Սարոյան

















Վիլյամ Սարոյան, ինչ ենք մենք պատկերացնում լսելով այս աշխարհահռչակ գրողի անունը, ով չնայած որ ծնվել է 1908 թ-ին Կալիֆոռնիայում, արմատներով հայ է: Մարդասեր կամ պարզապես Մարդ, ով անցել է շատ դժվարությունների միջով, բայց երբեք չի դադարել իրեն հայ կոչելուց: Նրա հոր մահից հետո մայրը ստիպված երեխաներին հանձնել է մանկատուն, հոր մահն ու մանկատուն տեղափոխվելը մեծ փորձություն էր փոքրիկ Վիլյամի համարԱյդ շրջանը այսպես է հիշում Սարոյանը. «Մանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել: Մայրս նախատեց ինձ` ասելովԴու արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս» : Ես դադարեցի լաց լինելուց»: Տարիներ անց Սարոյանին նվիրված գրքում որդին` Արամ Սարոյանը, հոր այս փորձությունը համեմատեց պարզ ու մաքուր գետի հետ, որը կտրուկ եղանակի փոփոխության պատճառով ստիպված էր վերածվել սառցադաշտի, սակայն իր պարզությունը չկորցնելով` արտացոլեց շրջապատի գեղեցկությունը»: Վերադարձը մանկատնից չդարձավ վերադարձ դեպի կյանք, ինչպես կարծում էր գրողը: Աշխատանքը հեռագրատանը փշրեց նրա բոլոր հույսերը: Վիլյամը ստիպված էր օգնել մորը, ով ոչինչ չէր խնայում ընտանիքի գոյատևման համար: Տասներեքամյա երեխայի համար դա բարդ փորձություն էր: 1933 թվականին հայկական ամսագրերից մեկում լույս տեսավ Սարոյանի պատմվածքներից մեկը, որը մեծ հաջողություն և հռչակ բերեց նրան: Մեկ տարի անց նրա «Խիզախ պատանին մարզաձողի վրավիպակը այնպիսի հաջողություն ունեցավ, որ երիտասարդ հեղինակին հրավիրեցին Հոլիվուդ: 1940 թվականին նա արժանացավ ԱՄՆ-ում ամենախոշոր գրական Պուլիտցերյան մրցանակի: Սակայն գրողի մեծությունն այս պարագայում էլ երևաց. Սարոյանը հրաժարվեց մրցանակից` հայտարարելով, որ դրամի ուժն իրավունք չունի խնամակալելու արվեստը: Նա իրեն համարում էր ազատ և անկախ գրող: Որոշ ժամանակ անց Սարոյանը, որոշում է հանդիպել իր ընկերների հետ, քանի-որ աշխատանքի բերումով քիչ ժամանակ է ունենում նրանց հետ հանդիպման համար: Հենց այնտեղ էլ ծանոթանում է 17ամյա գեղեցկուհի Քերոլ Մարկուսի հետ, ով հետագայում դառնում է Սարոյանի կինը և նրա երկու երեխաների մայրը: Առաջին ամուսնությունից բաժանման պատճառը Քերոլի հրեա լինելն էր, հետագայում նրանք նորից միացան, այսինքն երկրորդ անգամ ամուսնացան, բայց երկրորդ անգամ բաժանվեցին ընդմիշտ: 1959թվին Քերոլը ամուսնացավ բեմադրիչ Վոլտեր Մեթյուի հետ: Տարիներ անց Սարոյանը ծանր հիվանդացավ: Հիվանդությունը լիովին քայքայեց նրան, նա գիտեր, որ արդեն երկու տարի տառապում է քաղցկեղով: Հիվանդությունը գլուխ բարձրացրեց. Սարոյանին հաշված ժամեր էին մնացել: Չնայած որ Սարոյանը չէր ցանկանում տեսնել իր որդուն՝ Արամին, նա հանդիպեց հորը նրա մահվանից առաջ: «Ես գրկեցի հորս և համբուրեցի նրա ճակատը, - պատմում էր Արամ Սարոյանը, - և հանկարծ լսեցի թույլ ձայնով արտասանած նրա այս խոսքերը. - Շնորհակալ եմ, Արա՛մ:
-Ես եմ շնորհակալ, հայրի՛կ:

 -Սա կյանքիս և արդեն մահվանս ամենաերջանիկ օրն է, - թույլ ձայնով շշնջաց հայրս» : Վիլյամ Սարոյանը մահկանացուն կնքեց` նախապես կտակելով իր աճյունից մի բուռ հանձնել հայկական հողին: Կատարվեց մեծանուն գրողի վերջին կամքը: Այժմ պանթեոնում` մյուս հայ արժանավորների կողքին, գտնվում է նրա գերեզմանը:  

Տեղեկությունների աղբյուր՝ http://blognews.am/
Նկարի աղբյուր՝ google.am

No comments:

Post a Comment